Siberian Wellness LLC (Այսուհետ՝ Ընկերություն)․ Ընկերություն, որը զբաղվում է «Սիբիրյան առողջություն» և Siberian Wellness ապրանքանիշերով և հարակից ապրանքային խմբերով ապրանքների առաջմղմամբ և վաճառքով:
Կայքspan>. am.siberianhealth.com հասցեում գտնվող ծառայություն, որը հանդիսանում է Ընկերության սեփականությունը։
Ինտերնետ-խանութ․ ինտերնետ-կայք, որը պատկանում է ինտերնետ-խանութի սեփականատիրոջը և ունի ինտերնետային հասցե՝ am.siberianhealth.com, որը Հաճախորդներին հնարավորություն է տալիս.
- ծանոթանալ Վաճառողի կողմից իր Հաճախորդներին առաջարկվող ապրանքների նկարագրությանը, վճարման և առաքման պայմաններին,
-հաստատել պատվերը,
-վճարել պատվերը:
Վաճառող․ Siberian Wellness LLC։ Իրավաբանական հասցե՝ 0001, ՀՀ, ք. Երևան, 0001, Խանջյան 33, բն. 26, 28, ՀՎՀՀ՝ 02868003։
Օգտատեր․ Կայքի այցելու, որն Ընկերությունում ունի Խորհրդատուի կամ Արտոնյալ հաճախորդի կարգավիճակ:
Այցելու․ Կայքից պոտենցիալ օգտվող, որը չի ավարտել որպես Խորհրդատու կամ Արտոնյալ հաճախորդ գրանցման ընթացակարգը, սակայն հնարավորություն ունի դիտելու Կայքում տեղադրված կոնտենտը:
Խորհրդատու․ Ընկերությունում գրանցված օգտատեր, որը գնում է ապրանքներ անձնական օգտագործման համար, խորհուրդ է տալիս դրանք այլ մարդկանց և իրականացնում գործողություններ Ընկերության ապրանքների մասին տեղեկացնելու ու դրանք կանոնավոր կամ անկանոն կերպով գովազդելու համար: Որպես Խորհրդատու Կայքում գրանցվել հնարավոր է, եթե տվյալ անձը գրանցված է որպես ձեռնարկատեր՝ իր երկրի օրենքներին համապատասխան:
Արտոնյալ հաճախորդը Ընկերությունում գրանցված օգտատեր է, ով գնում է Ընկերության արտադրանքը անձնական օգտագործման համար և կարող է դրանք առաջարկել այլ մարդկանց: Գրանցումը որպես Արտոնյալ հաճախորդ կարող է կատարվել Կայքում՝ սույն համաձայնագրով սահմանված կարգով:
Հաճախորդ․ ֆիզիկական անձ, որը պատվիրում է ինտերնետ-խանութի միջոցով, կամ անձ, որը նշված է Պատվերում որպես Ապրանքի ստացող, և օգտագործում է ինտերնետ-խանութից գնված Ապրանքները բացառապես անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար, որոնք կապված չեն ձեռնարկատիրական գործունեության հետ։
Մենթոր․ Խորհրդատու կամ Արտոնյալ հաճախորդ, ով հրավիրել է Թեկնածուին (Խորհրդատու կամ Արտոնյալ հաճախորդ) համագործակցելու Ընկերության հետ, գրանցված է Ընկերությունում որպես Մենթոր և տրամադրում է տեղեկատվական աջակցություն ներգրավված անձանց, խորհրդատվություն է տրամադրում Հաճախորդին կամ Արտոնյալ հաճախորդին արտադրանքների բովանդակության վերաբերյալ։
Կայքի ադմինիստրացիա․ Ընկերության կամ դրա վստահված անձանց խումբ, որը սահմանում է Կայքից օգտվելու կարգը, ղեկավարում է դրա աշխատանքը և վերահսկում Օգտատերերի կողմից սույն Համաձայնագրի համապատասխանությունը:
Կոնտենտ․ տեքստեր, պատկերներ, ապրանքանիշեր, լոգոներ, հիպերտեքստային հղումներ, տեսալսողական գործեր, երաժշտական ստեղծագործություններ, գրական ստեղծագործություններ, շնորհանդեսներ, համակարգչային, ինչպես նաև բջջային հեռախոսների ծրագրեր, դրանց հատվածներ, տեղեկատվություն, այլ առարկաներ։
Ապրանք․ նյութական աշխարհի օբյեկտ, որի անվճար վաճառքն արգելված կամ սահմանափակված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և վաճառքի է ներկայացված ինտերնետ-խանութի միջոցով։
Պատվեր․ Հաճախորդի՝ պատշաճ կերպով կատարված հարցումը՝ ինտերնետ-խանութում հրապարակված Ապրանքների՝ կատալոգի միջոցով ընտրված Ապրանքների ցանկի նշված հասցեով առաքելու վերաբերյալ։
Հաճախորդների սպասարկում․ ծառայություններ (հետադարձ կապ Կայքի վերաբերյալ, թեժ գիծ), որոնք օգնում են Հաճախորդին լուծել Կայքի և ինտերնետ-խանութի օգտագործման հետ կապված խնդիրները:
Cookies․ վեբ սերվերի կամ վեբ էջի կողմից ստեղծված և օգտատիրոջ համակարգչում ֆայլի տեսքով պահվող տվյալների փոքր մասը, որը վեբ-հաճախորդը ամեն անգամ ուղարկում է վեբ-սերվերին՝ HTTP հարցումով, երբ համապատասխան կայքից փորձում է բացել որևէ էջ։
Գաղտնի տեղեկատվություն․ տեղեկատվություն, որի մուտքը սահմանափակված է դրա սեփականատիրոջ կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Անձնական կաբինետ․ կայքի մի հատված, որը հասանելի է օգտատիրոջը միայն թույլտվությունից հետո և ներառում է տեղեկատվություն օգտատիրոջ անձնական տվյալների վերաբերյալ։
Հաշիվ․ Հաճախորդի անձնական տվյալները, ներառյալ լոգինը և գաղտնաբառը, որոնք օգտագործվում են Խորհրդատուի և Արտոնյալ հաճախորդի անձնական կաբինետ, ինչպես նաև ինտերնետ-խանութ մուտք գործելու համար: