Գաղտնիության մասին

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԻՐԱՌՄԱՆ ՏԱՐԱԾՔ

Siberian Wellness LLC-ն (այսուհետ՝ «Ընկերություն», «մենք») մշակել է այս Գաղտնիության պահպանման համաձայնագիրը, որպեսզի ձեզ ծանոթացնի տեղեկատվության հավաքման, օգտագործման և բաշխման մեթոդներին:
Սույն Գաղտնիության մասին համաձայնագիրը վերաբերում է այս կայքի, բջջային կայքերի, հավելվածների, վիջեթների և օգտագործվող այլ ինտերակտիվ գործիքների միջոցով ստացված տեղեկատվությանը, որոնք պարունակում են սույն Գաղտնիության պահպանման համաձայնագրի հղումը (այսուհետ՝ «Կայք»): Եթե ​​սույն փաստաթղթում այլ բան նախատեսված չէ, սույն Գաղտնիության պահպանման համաձայնագիրը չի տարածվում Ընկերության կողմից այլ աղբյուրների միջոցով հավաքագրված տեղեկատվության վրա, մասնավորապես՝ ոչ ցանցային ռեսուրսների միջոցով ստացված։
http://am.siberianhealth.com կայքում անցնելով թույլտվության կամ գրանցման ընթացակարգը որպես Խորհրդատու կամ Արտոնյալ հաճախորդ՝ դուք համաձայնում եք ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, գրանցմանը, համակարգմանը, կուտակմանը, պահպանմանը, պարզաբանմանը (թարմացում, ձևափոխում), օտարմանը, օգտագործմանը, երրորդ անձանց փոխանցմանը (տարածում, տրամադրում, մուտքի իրավունք), ապանձնավորմանը, արգելափակմանը, հեռացմանը, ոչնչացմանը Siberian Wellness LLC-ի օպերատորի կողմից։

2. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՆՊԱՏԱԿ

Անձնական տվյալները պարունակում են տեղեկություն, որը թույլ է տալիս նույնականացնել ձեզ: Անձնական տվյալները ներառում են, մասնավորապես.
1) Ձեր ազգանունը, անունը, հայրանունը, փոստային հասցեն, ձեր ինքնությունը հաստատող հիմնական փաստաթղթի համարը, տվյալ փաստաթղթի տրման ամսաթվի և այն տված մարմնի մասին տեղեկություններ,
2) ձեր ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, նրա ինքնությունը հաստատող հիմնական փաստաթղթի համարը, տվյալ փաստաթղթի տրման ամսաթվի և այն տված մարմնի մասին տեղեկություններ, լիազորագրի կամ այլ փաստաթղթի ռեկվիզիտներ, որը հաստատում է տվյալ ներկայացուցչի լիազորությունները (ձեր համաձայնությունը ստանալուց հետո):
Բացի այդ, անձնական տվյալների մշակման նպատակների համար Ընկերությունը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ, այն է՝ բջջային կամ այլ հեռախոսահամար, էլ.փոստի հասցե, ծննդյան ամսաթիվ, սեռ:
Անձնական տվյալների մշակման նպատակը Օգտատիրոջ համաձայնագրում, Ընկերության Համագործակցության ստանդարտներում, ինչպես նաև Գնման պայմաններում նշված պարտավորություններին համապատասխանելն է:
Մենք ստանում ենք ձեր անձնական տեղեկությունները, երբ դուք ընտրում եք մասնակցել մեր առաջարկներին և ծրագրերին կամ դրանք ուղղակիորեն տրամադրել մեզ այլ եղանակներով, օրինակ՝ երբ գրանցվում եք մեզ մոտ, գնում եք ապրանքներ, օգտագործում եք ինտերակտիվ հնարավորություններ կամ այլ կերպ շփվում եք մեզ հետ Կայքի միջոցով:

3. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները.
– այն նպատակների համար, որոնց համար դուք դրանք տրամադրել եք մեզ, մասնավորապես՝ մեզ հնարավորություն տալու պատասխանել ձեր հարցումներին, մշակել և կատարել հարցումները,
– որպեսզի մենք կարողանանք ձեզ տեղեկատվություն ուղարկել մեր համագործակցության և համատեղ գործարքների վերաբերյալ,
– փոստով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ SMS-ով տեղեկացնել ձեզ Ընկերության ապրանքների, ծառայությունների, ծրագրերի և առաջարկների մասին, որոնք կարող են հետաքրքրել ձեզ,
– որպեսզի հաշվի առնենք ձեր նախասիրությունները, մասնավորապես՝ տրամադրելով տեղեկատվություն ապրանքների կամ հատուկ առաջարկների, առաջխաղացումների մասին, որոնք Ընկերությունը մշակել է ձեզ համար,
– որպեսզի ունենաք հնարավորություն օգտվել Կայքից և շփվել այլ օգտատերերի հետ Կայքի միջոցով,
– մեր ներքին նպատակների համար, ներառյալ՝ տվյալների վերլուծությունը, աուդիտը, նոր ապրանքների մշակումը, Կայքի շահագործման բարելավումը, ծառայությունների ընդլայնումը, վաճառքի թրենդների բացահայտումը և գովազդային արշավների արդյունավետության որոշումը,
– թույլ տալ ձեզ մասնակցել առաջխաղացումներին, մրցույթներին և այլ նմանատիպ միջոցառումներին և կառավարել դրանք (որոշ նման միջոցառումներ ունեն լրացուցիչ կանոններ, որոնք պարունակում են լրացուցիչ տեղեկություններ ձեր անձնական տվյալների օգտագործման և բացահայտման վերաբերյալ. խորհուրդ ենք տալիս ուշադիր կարդալ այդպիսի կանոնները),
– կատարել ձեր պատվերները կամ այլ կերպ ձեզ ապրանքներ և ծառայություններ տրամադրել. օրինակ՝ վճարումներ կատարելու, պատվերներ առաքելու, ձեր գնման վերաբերյալ կապ հաստատելու և համապատասխան Հաճախորդների սպասարկում տրամադրելու համար,
– որպեզի ձեզ հնարավորություն տանք էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկել այլ մարդկանց՝ օգտագործելով Կայքում ներկայացված հաղորդագրությունների կամ բացիկի գործառույթները: (Օգտագործելով այս հնարավորությունները՝ դուք ընդունում եք, որ կարող եք օգտագործել և տրամադրել մեզ ձեր ընկերոջ անունը և էլ․ հասցեն այդ նպատակների համար։ Ընկերոջ մասին տեղեկությունները կօգտագործվեն միայն հաղորդագրություն ուղարկելու համար և չեն պահվի մեր տվյալների բազայում)։

4. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ

Լինելով տվյալների վերահսկիչ և փոխանակման պատասխանատու, մենք կարող ենք փոխանցել ձեր անձնական տվյալները.
1) Առցանց խանութի սեփականատիրոջը և Առցանց խանութում ապրանքներ վաճառողներին՝ Առցանց խանութի միջոցով հեռահար վաճառք իրականացնելու կամ վաճառողին ձեր դիմումի ձևավորման համար այն ապրանքների վաճառքի վերաբերյալ, որոնց հեռավար վաճառքն արգելված է, կամ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,
2) Խորհրդատուին, որին դուք եք ընտրում որպես ձեր Մենթոր («Մենթոր» հասկացության մասին ավելին կարելի է գտնել Համագործակցության ստանդարտներում և Օգտատիրոջ համաձայնագրում), այնքանով, որքանով անհրաժեշտ է, որ նա կապվի ձեզ հետ և տրամադրի տեղեկատվական աջակցությունը և մենթորություն,
4) երրորդ կողմերին, որոնք Ընկերությանը և վերը նշված ընկերություններին մատուցում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են, օրինակ, Կայքի հոսթինգը, տվյալների վերլուծությունը, կանխիկի կառավարման ծառայությունները, պատվերի առաքումը, ենթակառուցվածքի ապահովումը, ՏՏ ծառայությունները, Հաճախորդների սպասարկումը, էլեկտրոնային փոստի ծառայությունները, կրեդիտ քարտով գործառնությունները, աուդիտը, վերապատրաստումը և այլն (այդպիսի երրորդ անձանց կտրամադրվեն կամ հասանելի կլինեն ձեր անձնական տվյալները՝ մեզ կամ մեր անունից վերոնշյալ ծառայությունները տրամադրելու նպատակով), ներառյալ, բայց չսահմանափակվելով այնպիսի ընկերություններով, ինչպիսին է OmniPost-ը և Հայփոստը, եթե դա անհրաժեշտ կամ տեղին ենք համարում,
(ա) կիրառելի օրենսդրությանը համապատասխան՝ ներառյալ ձեր բնակության երկրից դուրս գտնվող օրենքները,
բ) դատարանի որոշումը կատարելու համար,
գ) կառավարության հրամանները կատարելու, այդ թվում՝ ձեր բնակության երկրից դուրս,
դ) մեր ընկերության կողմից սահմանված համագործակցության կանոնները պահպանելու համար,
(ե) մեր բիզնեսը կամ մեր դուստր ձեռնարկությունների բիզնեսը պաշտպանելու համար,
(զ) պաշտպանելու Ընկերության, ինչպես նաև մեր դուստր ձեռնարկությունների, ձեր կամ այլոց իրավունքները, գաղտնի տեղեկատվությունը, անվտանգությունը, սեփականությունը,
է) իրականացնելու իրավական պաշտպանության հասանելի միջոցները օգտագործելու մեր իրավունքը՝ հնարավոր կորուստները մեղմելու հնարավորություն ունենալու համար:

5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկությունները, որոնք կապ չունեն անձնական տվյալների հետ, ներառում են ցանկացած տեղեկատվություն, որը թույլ չի տալիս ձեզ նույնականացնել, մասնավորապես՝
- տեղեկատվություն բրաուզերի մասին,
– քուքիների, պիքսելային պիտակների և այլ տեխնոլոգիաների միջոցով ստացված տեղեկատվություն,
– ձեր կամ մեր Խորհրդատուների կողմից տրամադրված ժողովրդագրական տվյալներ և այլ տեղեկություններ,
- Համախառն տվյալներ,
Ընկերությունը և երրորդ կողմի ծառայություններ մատուցողները կարող են վերոնշյալ տեղեկատվությունը ստանալ տարբեր ձևերով: Այսպիսով, օրինակ, մենք կարող ենք պարզել.
– ձեր համակարգչի տեսակը (Windows կամ Macintosh), էկրանի լուծաչափը, օպերացիոն համակարգի տարբերակը, ինտերնետ բրաուզերի տարբերակը,
– ժողովրդագրական տեղեկատվությունը, որը ներառում է ձեր գտնվելու վայրը, կրթությունը, մասնագիտությունը, տարիքը, սեռը և այլ տեղեկություններ, ինչպիսիք են ձեր հոբբիներն ու մասնագիտական հետաքրքրությունները, եթե դուք կամավոր կերպով դրանք մեզ տրամադրեք: Առանց անձնական տվյալների հետ համակցվելու՝ նման տեղեկատվությունը չի նույնականացնում ձեզ կամ այլ անձանց:

Համախառն տվյալներ
Մենք կարող ենք համակցել անձնական տվյալներն այնպես, որ ոչ դուք, ոչ որևէ այլ անձ չկարողանա նույնականացվել համակցված տեղեկատվության միջոցով, օրինակ, երբ անձնական տվյալները օգտագործվում են որոշակի տարածաշրջանում մեր Հաճախորդների տոկոսը հաշվարկելու համար: Որոշ դեպքերում մենք կարող ենք համակցել անձնական տվյալները ոչ անձնական տեղեկատվության հետ (օրինակ՝ ձեր անվան և աշխարհագրական դիրքի մասին տեղեկությունները): Այն տեղեկությունների դեպքում, որոնք միավորում են անձնական տվյալները և դրանց հետ չկապված տվյալները, կկիրառվեն անձնական տվյալների օգտագործման կանոնները:

Ոչ անձնական տվյալների օգտագործում և փոխանցում
Քանի որ ոչ անձնական տվյալները չեն կարող նույնականացնել ձեզ, մենք կարող ենք ստանալ, օգտագործել և տարածել դրանք ցանկացած նպատակով:.

6. COOKIE-ՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Քուքիներ. Ընկերությունը և երրորդ կողմի ծառայություններ մատուցողները կարող են Կայքում օգտագործել քուքիներ: Քուքիները թույլ են տալիս վեբ սերվերին տվյալներ փոխանցել համակարգչին՝ պահպանման և այլ նպատակների համար: Մենք օգտագործում ենք քուքիներ և այլ տեխնոլոգիաներ՝ մասնավորապես, ավելի բարձր մակարդակի ծառայություններ մատուցելու, ավելի ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, Կայքից մշտապես օգտվելու հնարավորություն տալու համար: Մեր ծառայություններ մատուցողներին թույլատրվում է նաև օգտագործել քուքիներ մեր Կայքում: Եթե ​​ձեզ հարկավոր չէ քուքիների միջոցով ստացված տեղեկատվությունը, կարող եք հրաժարվել դրանցից. սա ստանդարտ գործառույթ է, որը հասանելի է գրեթե բոլոր բրաուզերներում: Դուք կարող եք մանրամասն տեղեկություններ ստանալ քուքիների մասին հետևյալ կայքում, որը փոխկապակցված չէ Ընկերության հետ:

Պիքսելային պիտակներ և այլ տեխնոլոգիաներ։ Թափանցիկ GIF-երը եզակի անունով փոքր պատկերներ են, որոնք իրենց գործառույթներով քուքիներ են հիշեցնում։ Այնուամենայնիվ, ի տարբերություն քուքիների, որոնք պահվում են ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, թափանցիկ GIF-երը թաքնված գործիքներ են և տեղադրվում են կայքի էջերում: Կայքում մենք կարող ենք օգտագործել հստակ GIF-եր (նաև հայտնի են որպես վեբ փարոսներ, սխալների հետագծումներ և պիքսելային պիտակներ)՝ ի թիվս այլ բաների՝ Կայքում այցելուների գործունեությանը հետևելու և Կայքի օգտագործման և արձագանքման տոկոսադրույքների մասին վիճակագրություն կազմելու համար: Ընկերությունը և երրորդ կողմի ծառայություններ մատուցողները կարող են նաև օգտագործել թափանցիկ GIF-եր HTML ֆորմատի էլ․փոստի հաղորդագրություններում՝ վերահսկելու պատասխանների տոկոսադրույքները, որոշելու մարքեթինգային արշավների հաջողությունը և իմանալու, թե երբ են դիտվում և ուղարկվում մեր նամակները:

Կայքի վելուծություն։ Ընկերությունը կարող է աշխատել երրորդ կողմի ծառայություններ մատուցողների հետ, որոնք օգտագործում են այս բաժնում նկարագրված տեխնոլոգիաները՝ Կայքի վերլուծություն կատարելու, հետևելու և հասկանալու, թե ինչպես են այցելուներն օգտագործում Կայքը: Օրինակ՝ Google ընկերությունը, որը վեբ-վերլուծական ծառայություններ է մատուցում, օգնում է մեզ բարելավել Կայքի աշխատանքը և փոխներգործությունը օգտատերերի հետ: Google-ի Գաղտնիություն բաժնում դուք կարող եք ավելին իմանալ գաղտնիության քաղաքականության մասին, որը Google-ը կիրառում է իր լուծումների համար, և թե ինչպես կարող եք հրաժարվել դրանից։

Վիդջեթներ, հավելվածներ և այլ միջոցներ։ Եթե դուք որոշում եք օգտագործել մեր տրամադրած տեխնոլոգիաները (օրինակ՝ վիդջեթները), ապա ձեր ցանկացած տվյալ, ներառյալ այդպիսի տեխնոլոգիաների միջոցով ստացված անձնական տվյալները, կարող են հրապարակային դառնալ, օրինակ՝ սոցիալական ցանցերի, այլ կայքերի և հարթակների միջոցով, որոնց վրա կարող եք ակտիվացնել համապատասխան միջոցը։ Բացի այդ, որոշ տեխնոլոգիաներ կարող են այլ հարթակներում «վիրուսային» լինել (օրինակ, ձեր ընկերը կամ Հաճախորդը կարող է տեղադրել ձեր տվյալները պարունակող վիջեթ իր բլոգում): Ընկերությունը պատասխանատվություն չի կրում անձնական և այլ տվյալների և (կամ) հանրությանը հասանելի դարձած այլ տեղեկատվության ստացման, օգտագործման կամ տարածման համար:

Հետևյալ քուքին կարևոր է մեր վեբ-կայքի աշխատանքի համար:

Քուքի ֆայլի անվանումը Նշանակությունը
Cart-content Այս քուքին պահպանում է այցելուի զամբյուղի մասին տեղեկություններ

Հետևյալ քուքի ֆայլերն անհրաժեշտ չեն մեր վեբ-կայքի աշխատանքի համար և հիմնականում օգտագործվում են մեր ծառայությունները տրամադրելու, պահպանելու և բարելավելու համար: Մենք այս քուքի ֆայլերից որևէ մեկը չենք դնում ձեր սարքում՝ առանց ձեր համաձայնության:

Քուքի ֆայլի անվանումը Նշանակությունը
Language Այս քուքի ֆայլը պահպանում է օգտատիրոջ անձայն ռեժիմով օգտագործվող լեզվի մասին տեղեկություններ
POLL_LV_ID_* Այս քուքի ֆայլը ցույց է տալիս, որ օգտատերն արդեն մասնակցել է հարցմանը
QUESTIONNAIRE_LV_ID* Այս քուքի ֆայլը ցույց է տալիս, որ օգտատերն արդեն ավարտել է հարցումը
sibvaleo_language_code Այս քուքի ֆայլը պահպանում է օգտատիրոջ նախընտրած երկրի մասին տեղեկություններ

7. IP ՀԱՍՑԵՆ

IP հասցեն որոշելու ուղիներ
Ձեր համակարգչի IP հասցեն այն թիվն է, որն ավտոմատ կերպով վերագրվում է ձեր համակարգչին՝ ձեր ինտերնետ ծառայության մատակարարի (ISP) կողմից:
IP հասցեն կարող է ավտոմատ կերպով որոշվել և մուտք գործել սերվերի գրանցամատյան, երբ օգտատերն այցելում է Կայք․ բացի այդ, ֆիքսվում են այցելության ժամը և այցելած էջերը: IP հասցեի որոշումը ստանդարտ պրակտիկա է, որն ավտոմատ կերպով կատարվում է բազմաթիվ վեբ-կայքերի կողմից:

IP հասցեների օգտագործման և բացահայտման կանոններ
Մենք կարող ենք օգտագործել IP հասցեներ՝ Կայքի օգտագործման վիճակագրությունը որոշելու, սերվերի խնդիրները ախտորոշելու, խարդախություն հայտնաբերելու, Կայքը կառավարելու և այլ նպատակներով: Մենք կարող ենք նաև օգտագործել IP հասցեներ և դրանք բացահայտել երրորդ կողմերին ցանկացած նպատակով, որի համար օգտագործվում և տարածվում են անձնական տվյալները: Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք բոլոր դեպքերում IP հասցեները, սերվերի տեղեկամատյանները և հարակից տվյալները համարում ենք ոչ անձնական տվյալներ, բացառությամբ այն դեպքերի, որոնք հատուկ նախատեսված են կիրառելի օրենքով:

8. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՊԻ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԻՋՈՑՆԵՐ

Մեր Կայքի հատուկ առանձնահատկությունները թույլ են տալիս շփվել մեր և այլ օգտատերերի հետ: Հաղորդակցությունն իրականացվում է բլոգների, ֆորումների, անձնական հաղորդագրությունների, չաթերի և հատուկ ստեղծված համայնքների միջոցով։ Այս հաղորդակցության ձևերն օգտագործելիս խնդրում ենք տեղյակ լինել, որ ձեր տրամադրած տեղեկատվությունը, ներառյալ ձեր անունը, գտնվելու վայրը և էլ․փոստի հասցեն կարող են հասանելի լինել այլ օգտատերերի համար: Մենք պատասխանատվություն չենք կրում ինտերակտիվ հաղորդակցման գործիքների միջոցով տեղադրված տեղեկատվության համար և խստորեն խորհուրդ ենք տալիս չտրամադրել զգայուն անձնական տվյալներ (օրինակ՝ ձեր առողջության կամ բանկային քարտի մասին տեղեկություններ): Եթե դուք օգտագործում եք հաղորդակցման այս միջոցները, ապա ձեր անձնական տվյալները կարող են մնալ Կայքում նույնիսկ այն լքելուց հետո:

9. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մենք ձեռնարկում ենք բոլոր ողջամիտ կազմակերպչական, տեխնիկական և վարչական միջոցները՝ մեր վերահսկողության տակ գտնվող անձնական տվյալները պաշտպանելու համար: Ցավոք, անհնար է երաշխավորել ամբողջական անվտանգություն՝ ինտերնետով տվյալներ ուղարկելու և համակարգում պահելու պարագայում: Եթե հիմքեր ունեք ենթադրելու, որ ձեր փոխգործակցությունը մեզ հետ դարձել է անապահով (օրինակ, կասկածում եք, որ մեր համակարգում ձեր հաշվի անվտանգությունը վտանգված է), խնդրում ենք անհապաղ տեղեկացնել մեզ խնդրի մասին՝ «Կապ մեզ հետ» բաժնում նշված հասցեով։

10. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե ցանկանում եք հրաժարվել Ընկերությունից մարքեթինգային առաջարկները և/կամ առաջխաղացումները ստանալուց, խնդրում ենք մեզ ծանուցում ուղարկել «Կապ մեզ հետ» բաժնում նշված հասցեով: Մենք կփորձենք հնարավորինս արագ արձագանքել ձեր ցանկացած հարցմանը:

11. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ, ԽՄԲԱԳՐՈՒՄ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՄ

Անձնական և այլ տվյալներ կարող եք խմբագրել Առցանց Խանութի Անձնական կաբինետում կամ Ընկերության փակ կայքի BackOffice բաժնում: Ձեր անձնական տվյալների ջնջումը կարող է տեղի ունենալ Ընկերության հետ համագործակցության միաժամանակյա դադարեցմամբ, քանի որ Ընկերությունը չի կարողանա կատարել իր պարտավորությունները Օգտատիրոջ համաձայնագրով, Համագործակցության ստանդարտներով և Գնման պայմաններով: Եթե, չնայած դրան, ցանկանում եք հրաժարվել Ընկերության հետ համագործակցությունից, կարող եք անվճար ձևով համապատասխան ծանուցում ուղարկել «Կապ մեզ հետ» էջում նշված հասցեին՝ ձեր գրանցման համարի պարտադիր նշումով։ Ձեր դիմումին ընթացք կտրվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո մենք կջնջենք Ձեր բոլոր անձնական տվյալները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

12. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏ

Մենք կպահենք ձեր անձնական տեղեկությունները սույն Գաղտնիության հայտարարության մեջ նշված նպատակների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի համար, եթե օրենքով ավելի երկար պահպանման ժամկետ սահմանված չէ։

13. ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Սույն կայքը նախատեսված է ընդհանուր լսարանի համար, սակայն նախատեսված չէ տասնվեց (16) տարեկանից փոքր երեխաների օգտագործման համար: Ընկերությունը չի հավաքում, պահպանում և մշակում 16 տարեկանից ցածր անձանց մասին տեղեկություններ: Եթե կարծում եք, որ մենք կարող ենք տեղեկություններ հավաքել ձեր երեխայից մեր Կայքի միջոցով, խնդրում ենք տեղեկացնել մեզ, և մենք կփորձենք հեռացնել այն:

14. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ

Մենք իրավունք ենք վերապահում ժամանակ առ ժամանակ փոխել այս Գաղտնիության պահպանման համաձայնագիրը։ Գաղտնիության պահպանման համաձայնագրի փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կայքում համաձայնագրի նոր տարբերակի հրապարակումից հետո: Նման փոփոխություններից հետո համագործակցելով Ընկերության հետ՝ դուք ընդունում եք Գաղտնիության պահպանման համաձայնագրի նոր տարբերակը:

Էլի հարցեր ունե՞ք:
Սպասարկման և առաքման հետ կապված հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք կապվել զանգերի կենտրոնի հետ կամ գրել e-mail

[}item{]