Մեծահասակներին՝ 10 կաթիլ լեզվի տակ (0,5 մլ), օրական 2 անգամ, ուտելու ժամանակ։ Օգտագործելուց առաջ սրվակը թափահարել: Ընդունման տևողությունը 1 ամիս: Անհրաժեշտության դեպքում կրկնել:
Խորհուրդ է տրվում որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում, ֆլավոնոիդների, իրիդոիդների և եթերայուղեր պարունակող պոլիֆենոլային միացությունների աղբյուր։
Հակացուցումներ. մթերքի բաղադրիչների նկատմամբ անհատական զգայունություն, հղիություն և կրծքով կերակրում, մեղվաբուծական մթերքների նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ։
Ծիրանեգույն էխինացեայի խոտաբույս, դեղին ալոճենու պտուղ, մեղվի մայրակաթ, ակնամոմ, մումիո, ուրցի խոտաբույս (ծոթոր), ավազային անթառամի ծաղիկներ, սովորական հազարատերևուկի խոտաբույս, խնկածաղիկի խոտաբույս, սովորական արևքուրիկի խոտաբույս, եղինջի տերևներ, պղպեղադաղձի տերևներ, եզան լեզվի տերևներ, հինգաբլթակ առյուծագի խոտաբույս, դեղատնային երիցուկի ծաղիկներ, հաստատերև բերգենիայի (մոնղոլական թեյի) կոճղարմատներ, սոճու ասեղնատերևի բողբոջներ և ասեղներ, լալկան (սպիտակ) կեչու բողբոջներ և տերևներ:
Օժանդակ բաղադրիչներ․ մաքրված գլիցերին, սննդային հումքից ռեկտիֆիկացված էթիլային սպիրտ, կալիումի սորբատ, խմելու ջուր։
Կարծիքները հրապարակվում են չափավորումից հետո, ուստի դրանք անմիջապես չեն հայտնվում կայքում: