Հիանալի նորություն Մշտականության ակումբի մասնակիցների համար և նրանց համար, ովքեր մտադիր են միանալ ակումբին։ Մենք Ակումբին մասնակցելու պայմաններն ավելի հարմար ենք դարձրել, որպեսզի նվեր ստանալը ձեզ համար ավելի հեշտ լինի։
Հիմա, նույնիսկ եթե մեկ ամսվա ընթացքում չկարողանաք վաստակել 50 միավոր, կմնաք Ակումբում՝ պայմանով, որ բաց թողնված միավորները փոխհատուցվեն հաջորդ ամսվա ընթացքում։
Նույնիսկ եթե դուք ընդհանրապես գնումներ չեք արել (0 միավոր), դուք կպահպանեք մասնակցի ձեր կարգավիճակը, եթե հաջորդ ամիս վաստակեք 50 միավոր և փոխհատուցեք նախորդ ժամանակահատվածում չվաստակած միավորները։ Գլխավորը ժամանակին նույն ռիթմին վերադառնալն է։
Օրինակ՝ ապրիլին կարողացել եք վաստակել ընդամենը 10 միավոր։ Սա նշանակում է, որ Մշտականության ակումբում մնալու համար մայիսին անհրաժեշտ է կատարել առնվազն 90 միավորի պատվեր՝ լրացնել ապրիլ ամսվա միավորների պակասը (40) և հավաքել ընթացիկ ամսվա համար անհրաժեշտ 50 միավորը։ Եթե սա չհաջողվի, Մշտականության ակումբին մասնակցությունը կավարտվի է և հարկ կլինի այն նորից սկսել։
Ընդմիջում կատարելու հնարավորությունը տրվում է մեկ անգամ մշտական ակումբին մասնակցելու ժամանակահատվածում, և դրա օգտագործման կանոնները կախված են նրանից, թե որքան ժամանակ եք միացել ակումբին: Պայմանները չեն վերաբերում մասնակցության առաջին 3 ամիսներին, սակայն 4-րդ ամսում արդեն հնարավոր է օգտվել առաջարկվող բոնուսից։
Ակումբում 6-ամսյա նոր ասնակցություն սկսելիս, դադար վերցնելու հնարավորությունը բացվում է արդեն մասնակցության երկրորդ ամսից, մինչդեռ առաջին ամսվա ընթացքում պահանջվում է 50 միավորի ստանդարտ շեմը։