Ծրագրի էությունը պարզ է. հրավիրեք ընկերներին Ընկերություն և ստացեք կանխիկ կտրոններ հետագա գնումների համար։
Ինչպե՞ս է սա աշխատում։
- 1. Մեկ օրացուցային ամսվա ընթացքում կատարեք 75 կամ ավելի միավորի պատվեր։ Ձեր կողմից հրավիրված Արտոնյալ հաճախորդը պետք է գրանցվի և կատարի 75 կամ ավելի միավորի պատվեր նույն օրացուցային ամսվա ընթացքում, որի ընթացքում դուք գնում եք կատարել։
- 2. Յուրաքանչյուր հրավիրված Արտոնյալ հաճախորդին կտրամադրվի սերտիֆիկատ 2500 դրամի չափով։ Եթե ամսական հրավիրեք 2 կամ ավելի մասնակցի, ապա կստանաք 2500 դրամի չափով սերտիֆիկատ ձեր հրավիրած յուրաքանչյուր Արտոնյալ հաճախորդի համար, որը կկատարի 75 միավորի պատվեր։
- 3. Սերտիֆիկատները շնորհվում են օրացուցային ամսվա արդյունքների հիման վրա։
- 4. Սերտիֆիկատ ստանալու համար թե՛ դուք, թե՛ ձեր հրավիրած հաճախորդը պետք է ունենաք Արտոնյալ հաճախորդի կարգավիճակ։ Հրավիրված Խորհրդատուի համար սերտիֆիկատ չի շնորհվում։
- 5. Սերտիֆիկատը կարող է օգտագործվել դրա ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Հաշվարկը տեղի է ունենում մինչև ընթացիկ ամսվա 5-ը, իսկ սերտիֆիկատի ժամկետը լրանում է նույն ամսվա վերջին օրը։
Ձեր ընկերը կունենա քեշբեք և բոնուսներ, որոնք կարող է ծախսել իր հաջորդ գնման վրա, ինչպես նաև հնարավորություն կունենա միանալ Մշտականության ակումբին, ստանալ նվերներ պայմանները կատարելու համար, մասնակցել ակցիաներին և օգտվել միայն Siberian Wellness-ի Արտոնյալ հաճախորդների համար նախատեսված հատուկ առաջարկներից։
Կարող եք հրավիրել ցանկացած թվով ընկերների. որքան շատ, այնքան լավ։