Մեծահասակներին՝ 10 կաթիլ լեզվի տակ (0,5 մլ), օրական 2 անգամ, ուտելու ժամանակ։ Օգտագործելուց առաջ սրվակը թափահարել: Ընդունման տևողությունը 1 ամիս: Անհրաժեշտության դեպքում կրկնել:
Խորհուրդ է տրվում որպես կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում, ֆլավոնոիդներ, իրիդոիդներ և դեցենոաթթուներ պարունակող գլիցիրիզաթթվի աղբյուր:
Հակացուցումներ. մթերքի բաղադրիչների նկատմամբ անհատական զգայունություն, հղիություն և կրծքով կերակրում, մեղվաբուծական մթերքների նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ։
Մատուտակի կոճղարմատներ ու արմատներ, սովորական առյուծագի խոտաբույս, կատվախոտի կոճղարմատներն արմատներով, սև սնձի պտուղներ, դեղին ալոճենու մրգեր, մեղվի մայրակաթ ու ակնամոմ, լալկան (սպիտակ) կեչու տերևներ, եղինջի տերևներ, սովորական հազարատերևուկի խոտաբույս, դեղատնային սամիթի պտուղներ, դաշտային ձիաձետի խոտաբույս, պղպեղադաղձի տերևներ: Օժանդակ բաղադրիչներ՝ գլիցերին (E 422), ռեկտիֆիկացված էթիլային սպիրտ, կալիումի սորբատ (E 202), խմելու ջուր։
Կարծիքները հրապարակվում են չափավորումից հետո, ուստի դրանք անմիջապես չեն հայտնվում կայքում: